Ծառայություններ և գնացուցակ
ԼիգըլՈւայզ Ծառայություններ և Գնացուցակ
Բովանդակություն
1. Ծառայություններ
1.1. Ստանդարտացված փաստաթղթի ձեռքբերում
Այս ծառայությունը հաճախորդին կտրամադրի իրավական փաստաթղթի ձևանմուշ, որը հաճախորդը գնել է, թույլ տալով վերջինիս լրացնել բաց թողնված տեղերը հաճախորդի տվյալներով։
1.2. Իրավաբանի օգնություն
Այս ծառայությունը հաճախորդին թույլ է կտա գնել կայքում տեղադրված ցանկացած փաստաթուղթ և ԼիգըլՈւայզի մասնագետի կողմից ստանալ օգնություն։
Հաճախորդը կարողանալու է իր կողմից լրացրած փաստաթութղը ուղարկել մասնագետին կայքի միջոցով՝ վերջինիս կողմից վերանայվելու համար և հաճախորդը կունենա հնարավորություն մասնագետին տալ ցանկացած հարց գնված փաստաթղթի վերաբերյալ։
ԼիգըՈւայզի մասնագետը տվյալ փաստաթղթի վերանայված տարբերակը անհրաժեշտ մեկնաբանություններով հետ է ուղարկում՝ պատասխանելով հաճախորդի հարցերին (առկայության դեպքում)։
Այս ծառայությունը մատուցվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդի կողմից հարցումը կատարելու պահից։
Այս ծառայությունը մատուցվում է միայն մեկ անգամ՝ մեկ ժամի հաշվարկով։
Հաճախորդը հնարավորություն չունի հատկացված մեկ ժամից դուրս լրացուցիչ հարցադրումներ կատարել մասնագետին։
Ծանուցում՝ ԼիգըՈւայզն ու նրա մասնագետները պատասխանատվություն չեն կրում հաճախորդի կողմից գնված փաստաթղթի համար, նույնիսկ եթե այն չի ծառայում հաճախորդի կարիքներին։ ԼիգըլՈւայզի մասնագետները միայն վերանայում և տրամադրում են մեկնաբանություններ այն փաստաթղթի վերաբերյալ, որը հաճախորդը գնել է։
1.3. Bespoke Ծառայություն
Այս ծառայությամբ հաճախորդին կտրամադրվի լիովին անհատականացված փաստաթղթի ձևանմուշ։
ԼիգըլՈւայզի մասնագետների կողմից գնահատում է իրականացվում հաճախորդի կողմից ներկայացված հարցման վերաբերյալ, հաշվի առնելով հաճախորդի կարիքները և պահանջները, որի հիման վրա հաճախորդին տրամադրվում է գնառաջարկ և ծառայությունների մատուցման ժամկետ։
Այս ծառայության դեպքում փաստաթութղը ենթակա է երկու անգամ վերանայման ԼիգըլՈւայզի մասնագետների կողմից։
ԼիգըլՈՒայզի մասնագետը չի մասնակցում հաճախորդի անունից որևէ բանակցության, չի պատասխանում տրամադրված փաստաթղթի (պայմանագրի) վերաբերյալ մյուս կողմի մեկնաբանություններին և հարցերին։
2. Գնացուցակ
2.1. Ստանդարտ փաստաթղթի ձեռքբերում
Յուրաքանչյուր փաստաթղթի տեսակի սակագինը տեղադրված է կայքում։
2.2. Իրավաբանի օգնություն
Յուրաքանչյուր փաստաթղթի տեսակի սակագինը տեղադրված է կայքում։
2.3. 3- Bespoke Ծառայություն
Այս ծառայությունը հաճախորդի կողմից ձեռք բերելու դեպքում ԼիգըլՈւայզի մասնագետները քննարկում են հաճախորդի կարիքները և պահանջները և իրականացնում են նախագծի գնահատում տրամադրելու համար գնառաջարկ և ծառայությունների մատուցման ժամկետ։
Նախագծի արժեքը հաշվարկվում է կամ ժամավճարով կամ ֆիքսված գումարով, որի նվազագույն արժեքը կազմում է 199,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) և կարող է ավելի բարձր լինել կախված կազմման ենթակա իրավական փաստաթղթի բարդությունից։
