Գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության քաղաքականություն
Սույն քաղաքականությունը սահմանում է «ԼիգըլՈւայզ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի՝ www.legalwise.am այցելուների և հաճախորդների անձնական տվյալների մշակման, պահպանման և պաշտպանության կարգը։ Մենք երաշխավորում ենք Ձեր տվյալների մշակման օրինականությունն ու թափանցիկությունը։
Բովանդակություն
1. Հավաքագրվող տվյալների շրջանակը
Ընկերությունը կարող է հավաքագրել Օգտագործողի հետևյալ անձնական տվյալները.
- Տեղեկատվություն, որը Օգտագործողը տրամադրում է Ընկերությանը սեփական կամքով՝ Կայքում տեղադրված փաստաթղթերի ներբեռնման կամ Ընկերության կողմից առաջարկվող այլ ծառայություններից օգտվելու նպատակով, այդ թվում՝ նույնականացման և կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, անձնագիր կամ նույնականացման քարտ, ՀԾՀ, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար և հաշվառման վայր), ֆինանսական տեղեկատվությունը (վճարման համար անհրաժեշտ քարտային տվյալներ)։
- Տեղեկատվություն, որը Ընկերությունը ձեռք է բերում Կայքին կից երրորդ կողմի գործիքների միջոցով, օրինակ՝ Օգտագործողի բրաուզերի կամ Կայքից օգտվելու համար օգտագործվող սարքի վերաբերյալ տեղեկություն, Կայքի էջի այցելության վերաբերյալ տեղեկություն, գեոլոկացիայի վերաբերյալ տեղեկություն և այլն։ IP հասցեներից տվյալների ստացումը, բրաուզերի վերաբերյալ տեղեկատվությունը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Օգտագործողը այցելում է Կայք:
Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է Կայքի կողմից հավաքագրվող անձնական տեղեկատվություն/տվյալ և կիրառվում է բացառապես Ընկերության ներքին հետազոտությունների և առավել հաճախորդամետ ծառայությունների մատուցման նպատակով։
2. Մշակման նպատակները և իրավական հիմքերը
Ձեր անձնական տվյալները մշակվում են հետևյալ նպատակներով.
- Ծառայությունների մատուցում. Կայքում առաջարկվող փաստաթղթերի ներբեռնման և այլ ծառայությունների պատշաճ մատուցումն ապահովելու նպատակով։
- Իրավական համապատասխանություն. օրենսդրությամբ պահանջվող հաշվետվողականության և նույնականացման, օրինակ՝ փողերի լվացման դեմ պայքարի կանոնների, պահպանում:
- Հաղորդակցություն. Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը Ձեզ հետ կապ հաստատելու համար։ Մենք կարող ենք նաև օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը Ձեր տեղեկատվության կամ ծառայությունների հարցումները բավարարելու համար, ներառյալ՝ մեր իրավական ակնարկների, Ընկերության միջոցառումների վերաբերյալ տեղեկությունը և այլ նյութեր ստանալու հարցումները, Ձեզ միջոցառումների հրավիրելու և Ձեր կարծիքը ստանալու համար։ Եթե այլևս չեք ցանկանում ստանալ այս հաղորդագրությունները, կարող եք հրաժարվել ցանկացած պահի։
- Ինքնության հաստատում. Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը Ձեր ինքնությունը հաստատելու համար, ներառյալ՝ ստորև նշված «Տվյալների սուբյեկտի (Ձեր) իրավունքները» բաժնի վերաբերյալ ցանկացած հարցման հետ կապված։
- Ծառայությունների բարելավում. Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը մեր ծառայությունները գնահատելու և բարելավելու համար, քանի որ դա բխում է մեր օրինական շահերից։ Մենք կարող ենք նաև օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը հետազոտություններ և վերլուծություններ անցկացնելու, մեր օգտատերերի և հաճախորդների մասին ավելին իմանալու, նոր հաճախորդներ հայտնաբերելու և հաճախորդների փորձը բարելավելու համար, ներառյալ՝ մեր մարքեթինգն ու ծառայությունները ավելի լավ թիրախավորելու և օպտիմալացնելու։
3. Տվյալների փոխանցումը երրորդ անձանց
Ընկերությունը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Օգտագործողի անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Օգտագործողների նախնական համաձայնության: Ընկերությունը կարող է հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ Ընկերության կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Ընկերությունը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել Կայքի տիրույթում Օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:
Կայքի հոսթինգն իրականացնող անձինք և այլ անձինք, ովքեր աջակցում են Կայքի շահագործման, գործունեության իրականացման, Օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Օգտագործողների վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
Ընկերությունը կարող է Ձեր տրամադրած տեղեկությունը կիսել իր հիմնադիր ընկերության՝ «Անդերսեն Լիգըլ» ՓԲԸ-ի հետ։ Տվյալների նման տրամադրումը իրականացվում է սույն քաղաքականության մեջ նշված նպատակներով, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծառայությունների մատուցմամբ, ներքին վարչարարությամբ, ռիսկերի կառավարմամբ, իրավական պարտավորությունների համապատասխանությամբ, ինչպես նաև հաճախորդների հետ հարաբերությունների և ծառայությունների մատուցման բարելավմամբ։
4. Տվյալների անվտանգությունը և պահպանումը
Մենք կիրառում ենք անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական անվտանգության միջոցներ՝ Ձեր տվյալները չարտոնված մուտքից, փոփոխումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար: Տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն քաղաքականությամբ սահմանված նպատակներին հասնելու կամ օրենքով սահմանված ժամկետներում:
Մենք պարտավորվում ենք պահպանել Ձեր կողմից մեզ տրամադրված տվյալների անվտանգությունը։ Ձեր անձնական տվյալները չարտոնված մուտքից և օգտագործումից պաշտպանելու համար մենք օգտագործում ենք անվտանգության միջոցներ, որոնք համապատասխանում են գործող օրենսդրությանը։ Այս միջոցները ներառում են համակարգչային պաշտպանություն և ֆայլերի անվտանգություն։ Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ առցանց եղանակով տեղեկություն փոխանցելիս միշտ կա որոշակի ռիսկ։ Ընկերությունը չի կարող երաշխավորել առցանց եղանակով փոխանցումների անվտանգությունն ու գաղտնիությունը, և մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր կողմից էլեկտրոնային հաղորդակցությունների օգտագործման հետ կապված անվտանգության բացակայության համար։ Դուք համաձայնում եք, որ Ընկերությանը պատասխանատվության չեք ենթարկի նման հաղորդակցությունների հետ կապված գաղտնիության կամ անվտանգության բացակայության հետևանքով առաջացած որևէ վնասի համար։
5. Տվյալների սուբյեկտի (Ձեր) իրավունքները
Դուք իրավունք ունեք՝
- Տեղեկանալ Ձեր տվյալների մշակման ընթացքի մասին և պահանջել դրանց պատճենը:
- Պահանջել ուղղել անճիշտ կամ հնացած տվյալները:
- Պահանջել ոչնչացնել կամ ուղեփակել Ձեր տվյալները, եթե դրանց մշակման օրինական հիմքն այլևս առկա չէ:
- Հետ կանչել տվյալների մշակման վերաբերյալ Ձեր համաձայնությունը:
6. Եզրափակիչ դրույթներ և կապ
Սույն քաղաքականությունը կարող է պարբերաբար թարմացվել՝ օրենսդրական կամ աշխատանքային գործընթացների փոփոխություններով պայմանավորված: Հարցերի դեպքում կամ Ձեր իրավունքներն իրացնելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ.
- Էլ. փոստ. info@legalwise.am
