Իրավական փորձ
Ձևանմուշները հիմնված են գործող օրենսդրության, գործնական փորձի և մասնագիտական բարձր չափանիշների վրա։
ԼիգըլՈւայզը պարզապես փաստաթղթերի հարթակ չէ, այն նորարարական LegalTech լուծում է, որի հիմքում երկու կարևոր աշխարհների միաձուլումն է։ Նախագիծը հիմնադրվել է իրավաբանական (Legal) ոլորտում բազմամյա փորձ ունեցող առաջատար մասնագետների և նույնչափ հարուստ փորձ ունեցող տեխնոլոգիական (Tech) փորձագետների կողմից։
իրավական փորձ
թվային լուծումներ
Գրագետ իրավական փաստաթղթերը պետք է լինեն հասկանալի, հասանելի և կիրառելի վստահությամբ։
ԼիգըլՈւայզը միավորում է պրոֆեսիոնալ իրավական գիտելիքը և ժամանակակից թվային լուծումները՝ փաստաթղթերի պատրաստումը դարձնելով ավելի պարզ ու վստահելի։
Միավորելով պրոֆեսիոնալ իրավական գիտելիքը և ժամանակակից թվային լուծումները՝ կյանքի կոչվեց այն համոզմունքը, որ գրագետ իրավական փաստաթղթերը չպետք է արտոնություն լինեն միայն նրանց համար, ովքեր կարող են իրենց թույլ տալ թանկարժեք իրավաբանական ծառայություններ։ Ստեղծվեց միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է հեշտությամբ գտնել անհրաժեշտ ձևանմուշը, հասկանալ դրա բովանդակությունը և կիրառել այն վստահությամբ։
ԼիգըլՈւայզի հիմքում մեկ հստակ սկզբունք է՝ իրավական լուծումը պետք է լինի ոչ միայն իրավաբանորեն անթերի, այլև հասկանալի։
Հարթակում ներկայացված բոլոր ձևանմուշները մշակվել են «Անդերսեն Լիգըլ» ՓԲԸ ներկա և նախկին իրավաբանների կողմից՝ հիմնվելով հարուստ գործնական փորձի, գործող օրենսդրության և մասնագիտական բարձր չափանիշների վրա։ Յուրաքանչյուր ձևանմուշ ստեղծված է այնպես, որ օգտատերը կարողանա անկաշկանդ կողմնորոշվել տեքստում և ընտրել հենց իրեն համապատասխանող տարբերակը։
Այսպիսով, ԼիգըլՈւայզը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են պարզությունը, արագությունը և մասնագիտական որակը։ Սա նոր մոտեցում է իրավական ծառայությունների աշխարհում՝ ավելի հասկանալի, հասանելի և վստահելի։
Հարթակը կառուցված է այն սկզբունքների շուրջ, որոնք իրավական փաստաթուղթը դարձնում են ոչ միայն ճիշտ, այլև գործնականում օգտագործելի։
Ձևանմուշները հիմնված են գործող օրենսդրության, գործնական փորձի և մասնագիտական բարձր չափանիշների վրա։
Ժամանակակից տեխնոլոգիաները իրավական փաստաթղթերի որոնումը, ընտրությունն ու կիրառումը դարձնում են արագ և հարմար։
Յուրաքանչյուր փաստաթուղթ կազմված է այնպես, որ օգտատերը կարողանա վստահությամբ կողմնորոշվել տեքստում։
ԼիգըլՈւայզը նախատեսված է նրանց համար, ովքեր կարևորում են պարզությունը, արագությունը և մասնագիտական որակը։

«Անդերսեն Լիգըլ» ՓԲԸ-ն բազմամյա փորձ ունեցող իրավաբանական կազմակերպություն է, որը միավորում է տեղական և միջազգային փորձը։ Ընկերությունը համագործակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հաճախորդների հետ՝ ապահովելով վստահելի, պրոֆեսիոնալ և գործնական իրավական լուծումներ։

Հրայր Գրիգորյանը գործարար և կառավարման ոլորտում երկարամյա փորձ ունեցող մասնագետ է։ Նրա գործունեությունը ընդգրկել է վաճառքների, մարքեթինգի, բիզնեսի զարգացման և ՏՏ ոլորտի ղեկավար պաշտոններ՝ միջազգային և տեղական ընկերություններում։ Ներկայումս նա հանդիսանում է «ՋԱԶ ԱՅ-ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի տնօրեն։

Թոմաս Մազեջյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հմուտ ղեկավար է, ով ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ և հանդիսացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տեղեկատվական տնօրենը (CIO)։ Նա մասնագիտացած է կորպորատիվ առաջնորդության, արհեստական բանականության ռազմավարության և կազմակերպչական զարգացման ոլորտներում։