Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Հաստատված 2026 թվականի մայիսի 5-ին
«ԼԻԳԸԼՈՒԱՅԶ» ՓԲԸ-ի ընդհանուր դրույթները և պայմանները կարգավորում են Կայքի, Ապրանքների և Ծառայությունների օգտագործման հիմնական կանոնները։
Բովանդակություն
- Սահմանումներ
- Մեր Ծառայությունները
- Ծառայություններից օգտվելը
- Ծառայության դադարումը
- Ծառայությունների վճարները
- Հարկեր
- Անփոխհատուցելիություն
- Վճարումների անվտանգություն
- Ապրանքների և Ծառայությունների տրամադրում
- Երաշխիքի բացակայություն և պատասխանատվության սահմանափակում
- Անկախություն
- Գաղտնիություն
- Էլեկտրոնային հաղորդակցություն
- Փաստաթղթերի Փոխանակում
- Վեճերի լուծում
- Փոփոխություններ
- Պայմանագրերի ձևանմուշների օգտագործման սահմանափակումներ
- Պատասխանատվություն և իրավական հետևանքներ
- Չեղարկման պայմաններ
- Կայքի անվտանգությունը և օգտագործման կանոնները
- Փոխհատուցում և պատասխանատվությունից ազատում
- Կոնտակտային տվյալներ
- Դրույթների անվավերություն
- Իրավահաջորդություն
- Շարունակականություն
- Իրավունքներից հրաժարման բացակայություն
1. Սահմանումներ
Սույն Ընդհանուր դրույթների և պայմանների իմաստով ստորև ներկայացված սահմանումները պետք է մեկնաբանվեն հետևյալ կերպ՝
- «Հաճախորդ»՝ ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ կողմից առաջարկվող ծառայություններից օգտվող ցանկացած անձ։
- ԼԻԳԸԼՈՒԱՅԶ կամ Մենք՝ «ԼիգըլՈՒայզ» ՓԲԸ։
- «Բովանդակություն» նշանակում է ցանկացած ձևաչափով տեղեկատվություն և/կամ տվյալներ, որոնք հրապարակվել են ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ Կայքում անմիջապես մեր կամ որևէ երրորդ անձի կողմից՝ մեր նախնական համաձայնությամբ։
- «Տեղադրել» կամ «Հրապարակել»՝ ցանկացած եղանակով ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ Կայքում զետեղել ցանկացած տեսակի Բովանդակություն կամ նյութ։
- «Ապրանք»՝ ցանկացած օբյեկտ (արտադրանք կամ նյութ), որը մենք առաջարկում ենք վաճառքի ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ Կայքում։
- «Ծառայություն» կամ «Ծառայություններ»՝ սույն պայմանների 2-րդ կետում նշված բոլոր ծառայությունները։
- «Ծրագրային ապահովում»՝ ծրագրային հավելված կամ ապահովում, որը մենք կամ Դուք օգտագործում ենք Ծառայություն տրամադրելու (մատուցելու) համար։
- «Կայք» կամ «Մեր Կայք»՝ ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻՆ պատկանող և վերջինիս կողմից շահագործվող ինտերնետային վեբկայքը՝ տեղակայված www.legalwise.am հասցեով, ներառյալ դրա բոլոր ենթադոմենները, բովանդակությունը, դիզայնը, ծրագրային ապահովումը և Կայքի միջոցով հասանելի բոլոր էջերն ու նյութերը։
2. Մեր Ծառայությունները
Մեր կողմից մատուցվող Ծառայությունները բաժանվում են երեք հիմնական խմբի՝
- Ստանդարտացված փաստաթղթի ձևանմուշի տրամադրում. Հաճախորդը ձեռք է բերում իրավական փաստաթղթի պատրաստի ձևանմուշ, որն այնուհետև ինքնուրույն լրացնում և հարմարեցնում է իր անհատական տվյալներին ու պահանջներին:
- Իրավաբանի օգնություն. Այս ծառայությունը հնարավորություն է տալիս Հաճախորդին ձեռք բերել Կայքում տեղադրված ցանկացած փաստաթղթի ձևանմուշ և լրացուցիչ ստանալ ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ մասնագետի ուղղորդումն ու աջակցությունը դրա ճիշտ լրացման և կիրառման հարցում:
- Անհատականացված փաստաթղթի կազմում (Bespoke ծառայություն). Այս ծառայության շրջանակներում Հաճախորդը ստանում է զրոյից կազմված, ամբողջությամբ իր բիզնես պահանջներին և առանձնահատկություններին համապատասխանող անհատական իրավական փաստաթուղթ:
3. Ծառայություններից օգտվելը
- Եթե Դուք որևէ կերպ օգտագործում եք մեր Կայքը կամ ձեռք եք բերում Ծառայություններ մեկ այլ անձի (կամ կազմակերպության) անունից, Դուք երաշխավորում եք, որ ունեք համապատասխան լիազորություն այդպես գործելու համար և կրում եք անձնական պատասխանատվություն Ձեր յուրաքանչյուր գործողության կամ անգործության համար:
- Նախքան գնում կատարելը՝ Դուք հաստատում և ընդունում եք, որ Ձեր ընտրած Ապրանքը կամ Ծառայությունը լիովին համապատասխանում է Ձեր պահանջներին:
- Ապրանք կամ Ծառայություն գնելու համար Կայքում համապատասխան գործողություններ (այդ թվում՝ վճարում) կատարելով՝ Դուք իրավական տեսանկյունից մեզ ներկայացնում եք գործարք կնքելու առաջարկ (օֆերտա): Մեր միջև իրավաբանորեն պարտադիր պայմանագիրը համարվում է կնքված (ակցեպտավորված) բացառապես այն պահին, երբ տեղի է ունենում հետևյալներից որևէ մեկը՝
- Մենք Ձեզ ուղարկել ենք գնված Ապրանքը, կամ
- Մենք Ձեզ հնարավորություն ենք տվել (հասանելիություն ենք բացել) ներբեռնելու Ապրանքը, կամ
- Դուք մեզ եք ուղարկել Անհատականացված ծառայության վերաբերյալ հանձնարարական, կատարել եք վճարումը, և մենք փաստացի սկսել ենք Ձեր պատվերի կատարումը:
- Յուրաքանչյուր առանձին նույնականացվող Ապրանքի ձեռքբերում կամ Ծառայության պատվեր հանդիսանում է առանձին պայմանագրի առարկա: Հետևաբար, դրանցից մեկի կատարումը կամ խախտումը որևէ կերպ չի ազդում մյուսների վավերականության կամ կատարման վրա:
- Ցանկացած փաստաթղթի կամ Ծառայության գին կարող է փոփոխվել մեր կողմից ցանկացած ժամանակ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող ազդել Ձեր կողմից արդեն իսկ վճարված և հաստատված պատվերների գնի վրա:
- Դուք համաձայնում եք, որ սույն Պայմաններով (կամ գործարքի պահին դրանց գործող խմբագրությամբ) պարտավորված եք լինելու մեզ հետ կնքվող բոլոր ապագա պայմանագրերի համար՝ անկախ նրանից՝ դրանք կնքվել են մեր Կայքի միջոցով, թե հաղորդակցման այլ եղանակով (էլ. փոստ, հեռախոսակապ):
4. Ծառայության դադարումը
Դուք դադարում եք համարվել ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ հաճախորդ (և մեր միջև կնքված տվյալ գործարքը համարվում է ավարտված) հետևյալ պայմաններից որևէ մեկի վրա հասնելու դեպքում՝
- Ձեր կողմից գնված թվային փաստաթղթի (ձևանմուշի) հաջող ներբեռնմամբ կամ մեր կողմից այն Ձեր էլեկտրոնային փոստին ուղարկմամբ,
- Մեր կողմից Ծառայության ամբողջական մատուցմամբ, որի համար Դուք վճարել եք,
- Ծառայության մատուցման համար նախատեսված կամ Ձեր կողմից վճարված ժամանակահատվածի (օրինակ՝ ժամավճարային խորհրդատվության) սպառմամբ՝ անկախ նրանից, թե Ձեր վերջնական նպատակն իրագործվել է դրա ընթացքում, թե ոչ (վերաբերում է ժամանակով կամ ծավալով սահմանափակված ծառայություններին):
Դուք չեք հանդիսանում մեր հաճախորդն այն ժամանակահատվածում, երբ մենք ավարտել ենք Ձեզ համար մեկ նախագիծ (առաջադրանք) և դեռ չենք ստանձնել հաջորդը: Յուրաքանչյուր նոր պատվեր կամ առաջադրանք ձևավորում է առանձին պայմանագիր, որն ավարտվում է տվյալ աշխատանքի հանձնմամբ: Եթե հետագայում նույն գործի շրջանակներում Ձեզ որևէ նոր ծառայություն մատուցվի, այն կդիտարկվի որպես նոր, անկախ համաձայնություն և ինքնաբերաբար չի երկարաձգի նախորդ պայմանագրի պարտավորությունները:
Կայքում հասանելի անվճար նյութերի, հոդվածների կամ անվճար ծառայությունների օգտագործումը Ձեր և ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ միջև չի ստեղծում իրավաբան-հաճախորդ հարաբերություն: Մենք որևէ կերպ պատասխանատվություն չենք կրում Ձեր կողմից անվճար տրամադրված տեղեկատվության կամ ծառայությունների օգտագործման արդյունքում առաջացած ուղղակի կամ անուղղակի հետևանքների և ռիսկերի համար:
Գործի ավարտից հետո տեղի ունեցած փոփոխությունները. ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ Ծառայությունների ավարտից հետո, կարող են փոփոխություններ լինել կիրառելի փաստերում, օրենքներում կամ կարգավորումներում, որոնք կարող են ազդեցություն ունենալ Հաճախորդի իրավունքների և պարտականությունների վրա։ ԼԻԳԸԼՈՒԱՅԶԸ չունի շարունակական պարտավորություն հետագայում առաջացած զարգացումների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու Հաճախորդին։
5. Ծառայությունների վճարները
6.1. «Ստանդարտացված փաստաթղթի ձևանմուշի տրամադրում» և «իրավաբանի օգնություն» ծառայությունների գները հրապարակված են մեր Կայքում: «Անհատականացված փաստաթղթի կազմում (Bespoke)» ծառայության արժեքը որոշվում է նախնական վճարովի գնահատման հիման վրա՝ ելնելով աշխատանքի բարդությունից և ծավալից, և նախապես համաձայնեցվում է Հաճախորդի հետ:
6.2. Մեր բոլոր Ապրանքների և Ծառայությունների տրամադրումը մեկնարկում է բացառապես Ծառայության վճարման նախապես ստացման դեպքում:
6. Հարկեր
ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ կայքում հրապարակված/առաջարկվող բոլոր գները ներառում են հարկերը և այլ պարտադիր վճարները։
7. Անփոխհատուցելիություն
Ստացված բոլոր վճարները վերադարձի ենթակա չեն։ Կատարված բոլոր վճարումները համարվում են ամբողջությամբ վաստակված ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ կողմից՝ դրանց ստացման պահից, բացառությամբ սույն պայմաններով նախատեսված դեպքերի։
8. Վճարումների անվտանգություն
Մենք հոգ ենք տանում մեր Կայքից Ձեր անվտանգ օգտվելու մասին: Բանկային քարտերով վճարումները չեն մշակվում անմիջապես մեր կողմից վերահսկվող էջերում: Մենք օգտագործում ենք առցանց վճարահաշվարկային ծառայություններ մատուցող հուսալի գործընկերների (վճարային համակարգերի) համակարգեր, որոնք ապահովում են Ձեր քարտի տվյալների գաղտնագրումն ու մշակումն անվտանգ միջավայրում:
Մենք պատասխանատվություն չենք կրում այդ համակարգերում հնարավոր տեղեկատվական արտահոսքերի, զեղծարարությունների կամ անվտանգության այլ խնդիրների հետևանքով առաջացած վնասների համար:
Եթե Դուք թույլատրել եք համակարգին պահպանել Ձեր վճարային քարտի տվյալները հաջորդ գնումների համար (կամ բաժանորդագրության շրջանակներում), այդ տվյալները լիովին գաղտնագրված կերպով կպահպանվեն անվտանգ համակարգերում: Դրանք կօգտագործվեն միայն Ձեր կողմից նախաձեռնված հետագա գործարքների կամ Ձեր հաստատած ավտոմատացված վճարումների իրականացման նպատակով:
9. Ապրանքների և Ծառայությունների տրամադրում
- «Իրավաբանի օգնություն» ծառայությունը մատուցվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդի կողմից հարցումը կատարելու պահից։ Անհատականացված փաստաթղթի կազմում և անձնապես մատուցվող ցանկացած այլ Ծառայություն կտրամադրվի նախապես գնահատված և համաձայնեցված ժամկետներում։
- Ստանդարտացված փաստաթղթերը կուղարկվեն Ձեր էլեկտրոնային փոստին կամ հասանելի կդառնան մեր Կայքից անմիջապես ներբեռնելու համար: Դուք կարող եք կրկին ներբեռնել գնված փաստաթուղթը գնման պահից սկսած 60 օրվա ընթացքում՝ անսահմանափակ անգամ:
- Եթե Դուք նախընտրում եք վճարել բանկային քարտով, մենք կտրամադրենք Ապրանքը կամ կսկսենք Ծառայության մատուցումը մեր բանկային հաշվին գումարի մուտքագրումը հաստատելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
- Մենք պատասխանատվություն չենք կրում վճարային գործընկերոջ վեբ-էջում վճարում կատարելիս առաջացած խնդիրների, ինչպես նաև Ձեր ինտերնետային կապի կամ սարքավորումների պատճառով որևէ փաստաթղթի ներբեռնման խափանումների համար:
10. Երաշխիքի բացակայություն և պատասխանատվության սահմանափակում
- Մենք որևէ ուղղակի կամ անուղղակի երաշխիք չենք տալիս, որ տրամադրվող Ծառայությունները կամ Ապրանքները կլինեն անսխալ, ամբողջությամբ կհամապատասխանեն Ձեր ակնկալիքներին կամ պիտանի կլինեն Ձեր կողմից ենթադրվող կոնկրետ նպատակի համար:
- ԼԻԳԸԼՈՒԱՅԶԸ պատասխանատվություն չի կրում Ձեր կամ երրորդ անձանց կրած որևէ տեսակի վնասի, այդ թվում՝ իրական վնասի, բաց թողնված օգուտի ոչ նյութական վնասի համար, նույնիսկ եթե մենք տեղեկացված ենք եղել նման վնասների հնարավորության մասին։
- ԼԻԳԸԼՈՒԱՅԶԸ պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից կայացված որևէ բիզնես կամ իրավական որոշման, ինչպես նաև ձեռնարկված գործողությունների համար, որոնք հիմնված են մեր Կայքի, Ծառայությունների կամ Ապրանքների օգտագործման վրա:
- Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ անձանց կայքեր: Մենք չենք վերահսկում այդ կայքերը և պատասխանատվություն չենք կրում դրանց բովանդակության կամ դրանցից օգտվելու արդյունքում առաջացած ռիսկերի համար:
- ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ կողմից տրամադրված փաստաթղթերը և խորհրդատվությունը մշակվում և կիրառելի են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում:
- Կայքում առկա ստանդարտ փաստաթղթերը տրամադրվում են բացառապես որպես ձևանմուշներ՝ Ձեր կողմից խմբագրման և Ձեր անհատական պայմաններին համապատասխանեցնելու համար:
- Ձևանմուշների ինքնուրույն օգտագործումը չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն: Օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան մշտապես փոփոխվում են, ուստի մենք չենք երաշխավորում, որ ստանդարտ ձևանմուշը կբավարարի Ձեր գործարքի կոնկրետ կամ բարդ պահանջները: Այդ ռիսկերից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս մեզանից պատվիրել փաստաթղթի անհատականացված կազմում:
- Չնայած մենք գործադրում ենք լավագույն ջանքերը՝ տրամադրելու բարձրորակ նյութեր, փաստաթղթերը կարող են պարունակել տեխնիկական անճշտություններ կամ տպագրական վրիպակներ, որոնց հայտնաբերման դեպքում կարող եք տեղեկացնել մեզ info@legalwise.com էլ. հասցեով:
- Մեր մասնագետների կողմից Ձեզ տրամադրված անհատական խորհրդատվությունը և փաստաթղթերի կազմումը հիմնված են բացառապես Ձեր կողմից տրամադրված փաստերի, փաստաթղթերի և հանգամանքների վրա: Եթե Դուք չեք տրամադրել ամբողջական կամ ճշգրիտ տեղեկատվություն, մենք պատասխանատվություն չենք կրում դրա արդյունքում թերի կամ ոչ նպատակային ծառայության մատուցման համար:
- Մեր ծառայությունները սահմանափակվում են միայն պատվիրված աշխատանքի կատարմամբ: ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ ծառայությունները չեն ներառում Ձեր գործի վարումը, շահերի պաշտպանությունը կամ երրորդ անձանց (այդ թվում՝ պետական մարմինների) հետ կապի ապահովումը:
11. Անկախություն
Հաճախորդը անկախ է իր դատողություններում ու գործողություններում։ Եվ՛ ԼԻԳԸԼՈՒԱՅԶԸ, և՛ Հաճախորդը գիտակցում են, որ Հաճախորդը կարող է կայացնել որոշումներ կամ ձեռնարկել գործողություն/անգործություն, որը հակասում է ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ կողմից մատուցված Ծառայությանը, որի դեպքում ԼԻԳԸԼՈՒԱՅԶԸ չի կրում որևէ պատասխանատվության։
12. Գաղտնիություն
- ԼԻԳԸԼՈՒԱՅԶն առաջնորդվում է հաճախորդների տեղեկատվության պաշտպանության և մասնագիտական էթիկայի խիստ կանոններով: Մենք պարտավորվում ենք խստորեն պահպանել այն բոլոր փաստաթղթերի, տվյալների և նյութերի գաղտնիությունը, որոնք ստանում ենք Հաճախորդից՝ Ապրանքների կամ Ծառայությունների տրամադրման շրջանակներում: Մենք չենք հրապարակի կամ փոխանցի նման տեղեկատվությունը երրորդ անձանց՝ առանց Հաճախորդի նախնական համաձայնության, բացառությամբ սույն պայմաններով նախատեսված դեպքերի։
- Գաղտնիության պահպանման մեր պարտավորությունը չի տարածվում այն տեղեկատվության վրա, որն արդեն իսկ հանդիսանում է հանրամատչելի, կամ հասանելի է դարձել երրորդ անձանց առանց մեր կողմից սույն պայմանների խախտման: Բացի այդ, որոշակի հանգամանքներից ելնելով, ԼԻԳԸԼՈՒԱՅԶը կարող է պարտավորվել ՀՀ օրենսդրությամբ կամ իրավասու պետական մարմինների (դատարան, իրավապահ մարմիններ) պաշտոնական և օրինական պահանջով բացահայտել Հաճախորդի տվյալները կամ տրամադրել ընդհանուր տեղեկատվություն Հաճախորդի օգտին մատուցված ծառայությունների վերաբերյալ։
13. Էլեկտրոնային հաղորդակցություն
Ինչպես Հաճախորդը, այնպես էլ ԼԻԳԸԼՈՒԱՅԶԸ հաղորդակցման և փաստաթղթերի փոխանցման նպատակով օգտագործելու են բացառապես էլեկտրոնային փոստը։ Չնայած էլեկտրոնային փոստի օգտագործումը ենթադրում է որոշակի ռիսկ, որ երրորդ անձինք կարող են կոտրել կամ այլ կերպ անօրինական հասանելիություն ստանալ գաղտնի հաղորդակցություններին, սույն պայմանները հաստատելով՝ Հաճախորդը համաձայնում է, որ հաղորդակցման տվյալ միջոցի օգտագործման առավելությունները գերակշռում են տեղեկատվության բացահայտման ռիսկին։
Երբ այցելում եք մեր Կայք կամ նամակ եք ուղարկում մեզ էլեկտրոնային փոստով, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ էլեկտրոնային եղանակով: Դուք համաձայնում եք, որ մեր կողմից Ձեզ ուղարկված բոլոր էլեկտրոնային նամակները, ծանուցումներն ու Կայքում կատարված հրապարակումները բավարարում են նման հաղորդակցությունը «գրավոր» իրականացնելու օրենսդրական պահանջներին:
14. Փաստաթղթերի Փոխանակում
Ծառայությունները տրամադրվում են ներբեռնման, էլեկտրոնային փոստի միջոցով կամ այս երկուսի համակցությամբ՝ մեր ընտրությամբ։
15. Վեճերի լուծում
Ծառայությունների մատուցման հետ կապված ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ և Հաճախորդի միջև ծագող բոլոր վեճերը ենթակա են լուծման արբիտրաժի միջոցով։ Կողմերը համաձայնում են, որ իրենց միջև ծագող ցանկացած վեճ ներկայացվելու է «Օպտիմուս Լեքս» ՍՊԸ մշտապես գործող արբիտրաժային դատարանի քննությանը (այսուհետ՝ Արբիտրաժային դատարան):
Կողմերը սահմանում են, որ Արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է Արբիտրաժային դատարանի կանոնակարգին համապատասխան: Արբիտրաժային դատարանում գործի քննությունը կիրականացվի «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի և արբիտրաժային դատարանի կանոնակարգի համաձայն։ Արբիտրաժային դատարանի կանոնակարգը տեղադրված է «Օպտիմուս Լեքս» ՍՊԸ www.optimuslex.am պաշտոնական կայքում։
Սույնով Կողմերը հաստատում են, որ տեղյակ են արբիտրաժային տրիբունալում գործերի քննության ընթացակարգին: Վեճերի քննությունն իրականացվում է գրավոր նյութերի հիման վրա՝ առանց բանավոր քննության, բացառությամբ «Արբիտրաժային դատարանի կանոնակարգով» նախատեսված դեպքերի։ Արբիտրաժային վարույթի լեզուն հայերենն է, իսկ արբիտրաժի վայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն:
16. Փոփոխություններ
ԼԻԳԸԼՈՒԱՅԶԸ կարող է միակողմանի փոփոխել սույն պայմանները կամ դրա որևէ մասը և հրապարակել դրանք իր պաշտոնական կայքում։ Ձեր կոնկրետ գործարքի նկատմամբ կիրառելի է պայմանների այն տարբերակը, որը հրապարակված է եղել մեր Կայքում Ձեր կողմից Ապրանքը կամ Ծառայությունը ձեռք բերելու (պատվերը հաստատելու) պահին:
17. Պայմանագրերի ձևանմուշների օգտագործման սահմանափակումներ
Կայքում տրամադրվող բոլոր պայմանագրերի ձևանմուշները (ներառյալ դրանց կառուցվածքը, բովանդակությունը, ձևակերպումները և հարակից նյութերը) տրամադրվում են բացառապես Հաճախորդի անձնական կամ իր կազմակերպության ներքին գործունեության շրջանակում օգտագործելու նպատակով։
Խստիվ արգելվում է ձևանմուշների կամ դրանց հիման վրա ստեղծված ցանկացած նյութի օգտագործումը երրորդ անձանց համար որպես առանձին ապրանք, ծառայություն կամ կոմերցիոն առաջարկ: Մասնավորապես, արգելվում է՝
- Ամբողջական կամ մասնակի վերավաճառքը:
- Փոխանցումը կամ տարածումը երրորդ անձանց՝ վճարովի կամ անվճար հիմունքներով:
- Հրապարակումն այլ հարթակներում կամ կայքերում՝ որպես բաց կամ փակ ձևանմուշ:
- Օգտագործումը սեփական բիզնեսի (օրինակ՝ իրավաբանական կամ խորհրդատվական ծառայությունների) շրջանակներում՝ որպես հաճախորդներին վաճառվող կամ տրամադրվող վերջնական փաստաթուղթ:
- Փոփոխումը և ներկայացումը որպես սեփական հեղինակած արտադրանք կամ մտավոր սեփականություն:
- Վաճառքն այլ ծառայությունների կամ ապրանքների փաթեթի հետ միասին:
Թույլատրվում է ձևանմուշի հիման վրա կազմել և ստորագրել վերջնական պայմանագիր միայն սեփական բիզնես կամ անձնական կարիքների համար՝ պայմանով, որ բուն փաստաթուղթը (կամ դրա ձևանմուշը) չի հանդիսանում ինքնին վաճառքի առարկա կամ ուղղակի եկամտի աղբյուր որպես իրավաբանական պրոդուկտ:
18. Պատասխանատվություն և իրավական հետևանքներ
Սույն պայմանների կամ մտավոր սեփականության իրավունքների ցանկացած խախտման դեպքում ԼԻԳԸԼՈՒԱՅԶ-ն իրավունք ունի պահանջել խախտման անհապաղ դադարեցում, պատճառված իրական վնասների և բաց թողնված օգուտի ամբողջական հատուցում, ինչպես նաև դիմել դատարան՝ խախտված իրավունքների պաշտպանության համար և կիրառել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ։
Հաճախորդն ընդունում և համաձայնում է, որ վերը սահմանված սահմանափակումների խախտմամբ ձևանմուշների ցանկացած օգտագործում հանդիսանում է մտավոր սեփականության իրավունքների կոպիտ խախտում և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
19. Չեղարկման պայմաններ
- Մեր կողմից տրամադրվող յուրաքանչյուր Ապրանք կամ Ծառայություն նախատեսված է տրամադրել անմիջապես կամ այնքան շուտ, որքանով դա ողջամտորեն հնարավոր է մեզ համար:
- Ստանդարտացված փաստաթղթերի ձևանմուշները տրամադրվում են որպես թվային բովանդակություն՝ ավտոմատ կերպով և Ձեր կողմից վճարումը կատարելուց անմիջապես հետո:
- Ընդունելով սույն պայմանները՝ Դուք համաձայնում եք, որ հանձնարարում եք մեզ անմիջապես տրամադրել թվային Ապրանքը, և գիտակցում եք, որ ներբեռնումը սկսելու/ֆայլը ստանալու պահից Դուք կորցնում եք Ձեր պատվերը չեղարկելու և գումարի վերադարձ պահանջելու իրավունքը:
- Իրավաբանի օգնություն ծառայությունը ենթակա չէ չեղարկման, եթե մեր մասնագետներն արդեն սկսել են փաստաթղթի ուսումնասիրությունը կամ այն ամբողջությամբ մատուցվել է:
- Bespoke Ծառայությունը դուք կարող եք չեղարկել ցանկացած ժամանակ նախքան մեր կողմից դրա ամբողջական ավարտը: Նման դեպքում մենք կվերադարձնենք Ձեր կողմից վճարված գումարը՝ պահելով համապատասխան չափաբաժին, որը կփոխհատուցի մեր կողմից մինչև չեղարկման պահն արդեն իսկ կատարված աշխատանքի ծավալը (անկախ նրանից՝ այդ միջանկյալ աշխատանքի արդյունքը Ձեզ ուղարկվել էր, թե ոչ):
- Որոշ դեպքերում նախագծի մեկնարկի համար կարող է գանձվել նախագծի նախնական գնահատման կամ խորհրդատվության անվերադարձ վճար (եթե այդպիսին նախատեսված է): Նման վճարները չեն փոխհատուցվում չեղարկման դեպքում։
- Ծառայությունը չեղարկելու համար Դուք պետք է գրավոր ծանուցեք մեզ info@legalwise.am միջոցով: Հաստատված գումարի վերադարձը կիրականացվի 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ վճարման նույն եղանակով, որով կատարվել է սկզբնական գործարքը:
20. Կայքի անվտանգությունը և օգտագործման կանոնները
Մեր Կայքի անվտանգության կանոնները խախտելու դեպքում մենք իրավունք ունենք կիրառելու իրավական պատասխանատվության միջոցներ: Սույնով Դուք համաձայնում և պարտավորվում եք, որ անձամբ չեք կատարի և թույլ չեք տա որևէ այլ անձի կատարել հետևյալ գործողությունները՝
- Փոփոխել, պատճենել, վնասել կամ որևէ չնախատեսված ազդեցություն գործադրել մեր կայքի որևէ հատվածի կամ դրանում կիրառվող ծրագրային ապահովման վրա:
- Հղում կատարել մեր Կայքին այնպիսի եղանակով, որի դեպքում Կայքի արտաքին տեսքը կամ ներկայացումը կտարբերվի ստանդարտ բրաուզերում մեր URL հասցեն մուտքագրելու արդյունքում արտացոլվող բնականոն տեսքից:
- Ներբեռնել մեր Կայքի որևէ բաղադրիչ կամ ենթակառուցվածք առանց մեր հստակ գրավոր համաձայնության (սույն արգելքը չի տարածվում Ձեր կողմից օրինական ճանապարհով ձեռք բերված Ապրանքների/ձևանմուշների վրա):
- Հավաքագրել կամ անօրինական նպատակներով օգտագործել կայքում առկա ապրանքների ցանկերը, նկարագրությունները կամ գները:
- Հավաքագրել կամ օգտագործել մեր Կայքից կամ դրա Բովանդակությունից ստացված որևէ տեղեկատվություն՝ սույն համաձայնագրով չնախատեսված նպատակներով:
- Ագրեգացնել (հավաքել մեկ հարթակում), պատճենել կամ որևէ կերպ կրկնօրինակել Կայքի բովանդակությունը, բացառությամբ սույն պայմաններով թույլատրված կամ Ծառայություններից բնականոն օգտվելու համար ողջամտորեն անհրաժեշտ դեպքերի:
- Որևէ նպատակով օգտագործել ԼԻԳԸԼՈՒԱՅԶԻ անվանումը կամ մեր (կամ մեր գործընկերների) մտավոր սեփականություն հանդիսացող տեղեկատվությունը (ներառյալ պատկերներ, տեքստեր, էջի դիզայն) այլ կայքերի կամ որոնողական ռոբոտների ուշադրությունը արհեստականորեն գրավելու համար:
- Վերբեռնել կամ վերահրապարակել մեր Բովանդակության որևէ մաս ինտերնետային, ինտրանետ կամ էքստրանետ հարթակներում:
- Երրորդ անձանց փոխանցել մեր Կայքի Ձեր մուտքանունն ու գաղտնաբառը (գրանցված օգտատեր լինելու դեպքում):
- Մեր Կայքում կիրառել այնպիսի ծրագրային ապահովում, որն աջակցում կամ իրականացնում է՝
- տվյալների ստացում, հավաքագրում կամ որոնում,
- ցանկացած այլ ավտոմատացված գործողություն կամ ծանրաբեռնվածություն:
Թույլատրված բացառություններ. Չնայած վերոնշյալ սահմանափակումներին՝ մենք Ձեզ վերապահում ենք հետևյալ իրավունքները.
- Ստեղծել հիպերհղում դեպի մեր Կայք՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կամ տեղեկատվական նպատակներով: Դուք կարող եք դա անել առանց հատուկ թույլտվության: Սույն թույլտվության պարտադիր պայմանն այն է, որ Դուք չպետք է ներկայացնեք մեզ, մեր բրենդը, Ապրանքները կամ Ծառայությունները կեղծ, մոլորեցնող, արատավորող կամ որևէ այլ վիրավորական համատեքստում:
- Պատճենել որևէ էջի տեքստային հատվածը բացառապես Ձեր անձնական օգտագործման համար՝ մեր Կայքի նպատակների կամ տրամադրվող Ծառայությունների օգտագործման շրջանակներում:
21. Փոխհատուցում և պատասխանատվությունից ազատում
Դուք համաձայնում եք պաշտպանել, փոխհատուցել և անվնաս պահել մեզ ցանկացած պահանջից, հայցից կամ պարտավորությունից (ներառյալ՝ փաստաբանական ողջամիտ ծախսերը), որոնք ներկայացվել են երրորդ անձանց կողմից և որևէ կերպ բխում են Ձեր կողմից մեր Կայքի օգտագործումից, կամ Ձեր (ինչպես նաև Ձեր համակարգիչն օգտագործող այլ անձի) կողմից որևէ անձի մտավոր սեփականության կամ այլ օրինական իրավունքի խախտումից:
22. Կոնտակտային տվյալներ
Դուք պարտավորվում եք տրամադրել մեզ Ձեր գործող ֆիզիկական կամ գրանցման հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև ժամանակին տեղեկացնել դրանց փոփոխության մասին, որպեսզի մենք կարողանանք պատշաճ կերպով կատարել սույն պայմանագրով ստանձնած մեր պարտավորությունները:
23. Դրույթների անվավերություն
Եթե սույն պայմանների որևէ դրույթ կամ պայման իրավասու դատարանի կամ արբիտրաժի կողմից ճանաչվում է առոչինչ, անվավեր կամ անկիրարկելի, ապա այն պետք է խմբագրվի կամ մեկնաբանվի միայն այն նվազագույն չափով, որն անհրաժեշտ է դրան օրինական ուժ տալու համար: Այդ դրույթի անվավերությունը որևէ կերպ չի ազդում սույն պայմանների մնացած բոլոր դրույթների վավերականության և կատարման վրա:
24. Իրավահաջորդություն
Սույն պայմաններով սահմանված Կողմերի իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում և պարտադիր են նրանց օրինական իրավահաջորդների համար:
25. Շարունակականություն
Սույն պայմաններով սահմանված այն դրույթները (օրինակ՝ գաղտնիություն, մտավոր սեփականություն, պատասխանատվության սահմանափակում), որոնք իրենց բնույթով ենթադրում են գործողություն պայմանագրի ավարտից հետո, պահպանում են իրենց ուժը նաև ծառայությունների մատուցման դադարեցումից հետո:
26. Իրավունքներից հրաժարման բացակայություն
Որևէ Կողմի կողմից իր իրավունքների, լիազորությունների կամ պաշտպանության միջոցների կիրառման հապաղումը կամ չկիրառումը չի նշանակում հրաժարում այդ իրավունքներից և չի խոչընդոտում դրանց լիարժեք կիրառմանն ապագայում:
